«Հայաստանի Հանրապետություն»․ ՀՀ-ն կդիրքավորվի ՏՏ միջազգային քարտեզում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Աշխարհի շուրջ  70 երկրից  հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ  առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Հայաստանում:  

Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT կայացել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում, որին մասնակցություն է  ունեցել նաև  ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում  Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է  «WCIT 2019»-ի անցկացման հնարավորությունը, որի իրավունքը Հայաստանին  ընձեռվել  էր դեռևս 2014-ին:

«Դա այն միջոցառումն է և այն վայրը, որտեղ ամբողջ աշխարհի գործարարներն ու նորարարները  մեկտեղվում են  և հիմնական քննարկման նյութ դարձնում ՏՏ ոլորտի ապագան: Ու քանի որ այսօր ՏՏ ոլորտը աշխարհում շատ արագ է  զարգանում և ապագայի տեսլականը շատ կարևոր է, այդ պատճառով էլ համաժողովի հանդեպ  մեծ է աշխարհի բոլոր երկրների հետաքրքրությունը:  Հայաստանում համաժողովի անցկացումը կտա մեզ հնարավորություն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ոլորտի  ներկայացուցիչների հետ հանդիպելու, նրանց ունկնդրելու, կխթանվի   աշխարհի ՏՏ քարտեզում Հայաստանի դիրքավորումը՝ զարգացման նոր հեռանկարներ բացելով»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ մատնանշելով  ՏՏ հեղինակավոր մասնագետների հետ հաղորդակցվելու  կարևորությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: