Տավուշի մարզպետը խոստացավ լուծել ջրի հարցը. արճիսցիները բացեցին ճանապարհը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է բողոքի ցույց անող արճիսցիների հետ՝ խոստանալով լուծել ջրի խնդիրը: «Դա մեկ օրվա կամ երկու շաբաթվա աշխատանք չէ, երկար ժամանակ է պահանջվում, սակայն կփորձենք լուծել ամենահրատապ հարցերը, որպեսզի կարողանաք օգտվել ջրից: Հենց այսօրվանից սկսում ենք աշխատանքները»,- ասաց նա՝ կոչ անելով բացել ճանապարհը: «Հավատո՞ւմ եք ինձ»,- դիմելով արճիսցիներին՝ հարցրեց մարզպետը, ինչին վերջինները ծափերով արձագանքնեցին:Այս պահին նշված ճանապարհահատվածը բաց է:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից Արճիս գյուղի բնակիչները բողոքի ցույց են անում՝ պահանջելով լուծել խմելու ջրի՝ տարիներով չլուծված հարցը. նրանք փակել էին Վանաձոր-Բագրատաշեն մայրուղին: