Չեմ բացառում մարդկային գործոնը. Ֆելիքս Ցոլակյանը եկել է «Մալաթիա մոլ»

Այս պահին «Մալաթիա մոլ»-ի պահեստում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, 7 կետով կրակ կա: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:«Հրշեջ-փրկարարները հերոսական աշխատանք են կատարել: Յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատկությունը, սա առանձնահատուկ է նրանով, որ պահեստ էր այրվում, որտեղ տարատեսակ ապրանքներ են: Տարբեր առարկաները վառվում են տարբեր ձեւերով, որը դժբվարացնում է հրդեհաշիջման աշխատանքը:

Ցոլակյանի խոսքով, այս պահին հրդեհաշիջմանը մասնակցում է 22 մեքենա. «Աշխատանքներում ներգրավված են 420 հրշեջ, որոնց աշխատանքը ես դիտարկում եմ հերոսական: Երբ նայեք կրակից դուրս եկող հրշեջների դեմքին, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը:Ցավում եմ, որ լրատվամիջոցներով տարբեր քննարկումներ են կազմակերպվում: Դա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն չեն գնահատում հրշեջների աշխատանքը, ոչ միայն վիրավորում են իմ անձը, այլ նաեւ այն ամբողջ աշխատանքը, որ կատարում են այս անձինք»,-ընդգծեց նա:ԱԻ նախարարը նշեց, թե չի կարող ասել, թե ինչից է առաջացել հրդեհը, որն է եղել պատճառը. «Ամեն դեպքում չեմ բացառում մարդկային գործոնը»:

Աղբյուրը lurer.com