ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի` ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախագահի 2002-ի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,–նշված է նախագահի հրամանագրի մեջ։Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002–ի հուլիսի 22–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել էր գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից:
Վարությունյանը պաշտպանության նախարար է եղել 1999-2000 թթ.։2002-2006 թթ. նա եղել է «Հանրապետություն» կուսակցության, իսկ 2005-ից՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ։