Հրդեհաշիջման գործողություններն իրականացվում էին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անձնական վերահսկողության տակ։ Հրդեհը տարածվել է երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերում, յուրաքանչյուրը 740 քմ է։ Փրկարարներին արդեն հաջողվել է մարել կրակը երրորդ հարկում, իսկ չորրորդ հարկում առանձին օջախներ են մնում։ Խնդիր է առաջացել հինգերորդ հարկի հետ, որտեղ ջերմաստիճանը հասնում է 1000–ի։
Տեղում 11 հրշեջ մարտական հաշվարկ է աշխաըտում։Տուժել է փրկարարը, որի ոտքը մնացել է ետնասանդուղքի տակ։