ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «մեթամֆետամին», «հերոին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձը։ Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։
«Օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերվել է 102.09 գրամ «մեթամֆետամին»–ին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության արդյունքում բացահայտվել է նաև 29.08 գրամ «հերոին» տեսակի թմրանյութին նմանվող, բաց շագանակագույն զանգված»,–նշված է հաղորդագրության մեջ։ՊԵԿ աշխատակիցները թաքստոցից հայտնաբերել են նաև առանց մակնշման 53 հատ դեղահաբ, որոնք, ըստ Իրանի քաղաքացու՝ «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ են:Փաստի առթիվ կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պահելու կանոնների խախտման և 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելը կամ դրանց ապօրինի իրացնելը։ԻԻՀ քաղաքացին կալանավորվել է: