Նոր հրաման. ինչ գներ են սահմանվել արգելոց-թանգարանների մուտքի տոմսերի համար

Օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների տոմսերն ունեն միասնական գին։
Ի դեպ, արտոնություններից կօգտվեն մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողները, դպրոցականները, կենսաթոշակառուները, փախստականները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները։ Այսպես, «Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարանի մուտքի տոմսի գինը
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների համար 1500 դրամ։

Իսկ ահա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, կենսաթոշակառուների, փախստականների համար 250 դրամ։Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողները կվճարեն 125 դրամ, դպրոցականնները՝ 100 ՀՀ դրամ։Ավելին՝ էքսկուրսիայի արժեքը՝ հայերեն լեզվով, կազմում է 2000 դրամիսկ օտար լեզվով՝ 4000 դրամ։Ի դեպ, արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանի մուտքի տոմսի գներն են՝

ՀՀ քաղաքացիներ` 1300 ՀՀ դրամ:

Օտարերկրյա քաղաքացիներ – 1300 ՀՀ դրամՀայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ:

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 4000 ՀՀ դրամ

Արգելոց–թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարան

Մուտքի տոմսի գներն են՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000 ՀՀ դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1000 ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125 ՀՀ դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 1500 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 2500 ՀՀ դրամ

Արգելոց–թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը։