Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով

Հայաստանի վարչապետն նոր հնարք է գտել` Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին Երևանի տեսարժան վայրերին ծանոթացնելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Երևան այցելած զբոսաշրջիկներին անձամբ ներկայացնել մայրաքաղաքում եղած տեսարժան վայրերին ։

Նա օտարերկրացի զբոսաշրջիկների հետ ավտոբուսով ման է գալիս Երևանի փողոցներով և նրանց ծանոթացնել մայրաքաղաքի տեսարժան վայրերին։ Կառավարության ղեկավարը օտարերկրացիների հետ հաղորդակցվում է անգլերենով։Վարչապետը զբոսաշրջիկներին մայրաքաղաքի հյուրերին ներկայացնում է քաղաքի պատմությունը և նրա հիմնադիր Արգիշտի արքայի մասին։Մայրաքաղաքով ճամփորդությունը հեռարձակվում է վարչապետի Facebook-ի էջով` ուղիղ եթերով։ Տուրի արդյունքում կնկարահանվի ֆիլմ։ Փաշինյանին ուղեկցում է դուստրերից մեկը` Շուշանը։