Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության ավտոմոբիլային դեպարտամենտի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի սահմանին արագընթաց մայրուղի կառուցելու ծրագրերի մասին:«ՌուսԱրմԻնֆո»-ի փոխանցմամբ՝ Բախտաձեն նշել է, որ մի քանի օրից կստորագրվի փաստաթուղթը եւ մինչեւ տարեվերջ կսկսվի պատմական կարեւորության նախագծի ՝ Կոբի -Գուդաուրի արագընթաց մայրուղու իրականացումը։ «Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելներից մեկի հետ»,-ասել է Վրաստանի վարչապետ:23-կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհը կունենա երկդիմի ասֆալտբետոնե ծածկույթ, կկառուցվեն նաեւ վեց կամուրջներ եւ հինգ թունելներ։ Համեմատելով հին մայրուղու հետ՝ նոր մայրուղում ժամանակը ճանապարհին կկրճատվի 1 ժամ 20 րոպե:Ճանապարհի կառուցման համար Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 415 մլն դոլարի վարկ է հատկացրել: Գումարը կհատկացնեն նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (60 մլն դոլար) եւ Վրաստանի կառավարությունը (83,6 մլն դոլար):
Աղբյուրը yelaket.am