Մարդկանց համոզել են ապառիկով ապրանքներ ձեռք բերել, իսկ հետո ապրանքի գումարը չեն վճարել։
Քաղաքացիներին վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպություններ խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն են կատարել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։«Բնակչությանը վարկերի տրամադրման ծառայություններ մատուցելու պատրվակով ստեղծվել են մի շարք կազմակերպություններ։ Դրանք գործել են Երևանի Մաշտոցի պողոտայում և համացանցում «Վարկով.էյ եմ» /varkov.am/, «Վարկս.էյ եմ» /varks.am/ հղումներով ծառայություններ են գովազդել։ Պարզվել է, որ դրանք իրականում վարկային կազմակերպություններ չեն»,–նշված է քննչականի հաղորդագրության մեջ։
Երբ անձը դիմել է նրանց, ընկերության ներկայացուցիչն անձին ուղեկցել է որևէ տեխնիկայի կամ շինանյութի խանութ և միջնորդ է հանդիսացել նրա անվամբ ապառիկով ապրանքներ ձեռք բերելու հարցում։ Դրանից հետո հայտնել են, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է ձեռք բերել խանութից գնված ապրանքները՝ վճարելով դրա արժեքի 65 տոկոսը: Ստանալով ապրանքները՝ խաբեությամբ քաղաքացիներին ամբողջությամբ կամ մասնակի չեն վճարվել այդ գումարները:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է բնակչությանը զերծ մնալ նման գործարքներ կատարելուց, քանզի անձինք, իրենք իսկ համաձայնելով կատարել նման գործարքներ, ներքաշվում են հանցավոր սխեմայի մեջ։ Վարկային ծառայություններ ձեռք բերելու համար պետք է դիմել միայն լիցենզավորված կազմակերպություններին: