Երեւանի Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: