Ինչ-որ մարդիկ դիմել են ՀՀԿ-ին անդամագրվելու համար

Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցությունը զանգվածաբար լքելու դիմումներ եղան, եւ դրան զուգահեռ նույնկերպ զանգվածաբար դիմումներ եղան արդեն իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու: Սակայն պարզվում է, որ Հանրապետական կուսակցություն այս շրջանում նաեւ անդամագրվելու մասին դիմումներ կան: 

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հայտնեց, որ վերջին շրջանում ոչ թե կուսակցությունից հեռանալու դիմումներն են շատ, այլ կուսակցությանը անդամագրվելու: Բայց հետաքրքիր է, որ հստակ թվեր նա չկարողացավ ներկայացնել` խոստանալով դա անել աշխատանքները վերջնականապես ամփոփելուց հետո: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/914698/