«Ժողովուրդ». Ընդդեմ Եվայի ցեղի. ՀՀ-ում գենդերային քաղաքականության նախագիծը հաջողություն չի գրանցել

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշման նախագիծը, որը շրջանառության է դր­վել e-draft.am կայքէջում, հաջողություն չի գրանցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղադրված «ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրա­կանացման 2019-2023 թթ. ռազմավա­րությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նա­խագծին քվեարկել է 18 անձ, որից 4-ը՝ կողմ, իսկ 14-ը՝ դեմ:

Նկատենք, որ նա­խագծի շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություն՝ կանանց առաջ­խաղացման ազգային մեխանիզմի կա­տարելագործում, կանանց և տղա­մարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումնե­րի ընդունման մակարդակում, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կա­նանց տնտեսական հնարավորություն­ների ընդյալնում, կանանց և տղա­մարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարա­վորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում, առողջապա­հության ոլորտում կանանց և տղա­մարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում և գենդերային խտրականության կանխարգելում:

Ու­զում ենք հավատալ, որ դեմ քվեար­կածները տղամարդիկ չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: