ԲԴԽ-ի այսօրվա նիստը չի կայանա

Բարձրագույն դատական խորհրդի այսօր նախատեսված նիստը չի կայանա։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԲԴԽ-ն նիստ էր հրավիրել, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը:

ԲԴԽ-ն հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում կարտահայտեն վարչապետի հետ խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում:

«Անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում»-ասված էր ԲԴԽ-ի երեկվա հայտարարության տեքստում: