Նիկոլ Փաշինյանը հանդես կգա դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հանդես կգա Հայաստանի դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: