Գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել. նախարարի ուղերձը՝ բուժքույրերին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։

Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը,

կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ այս փոխկապակցված աշխատանքն է փրկում կյանքեր։

Միաժամանակ, շատ կարևոր է բուժքույրությունը Հայաստանում որպես առանձին մասնագիտություն զարգացնելը, որի ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։

Մնացեք միշտ ամուր և հիշեք՝ այս բարդ և դժվարին ոլորտն առանց Ձեզ լիարժեք չի լինի։