ԱԺ պատգամավորը 63–ամյա տղամարդու է ծեծել. վերջինս վնասվածքներով հիվանդանոցում է

Տղամարդը, ըստ հիվանդանոցից ստացած հաղորդման, ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ է ունեցել։

Ոստիկանությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1956–ին ծնված մի տղամարդ։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից։

Ահազանգը ստացվել է երեկ` ժամը 17։40-ի սահմաններում։

«Տղամարդը, ըստ հիվանդանոցից ստացած հաղորդման, ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ է ունեցել»,–հայտնեցին ոստիկանությունից։

Դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում։

Ըստ Shamshyan.com–ի` տղամարդը հայտնել է, որ իրեն ծեծել են ԱԺ պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանն ու նրա հայրը` Լևոն Ջուլֆալակյանը։