Լևոն Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության ղեկավարը անօրինական գործողություններ է կատարել. նախկին բարձրաստճան ոստիկան

Սիրիահայ գործարար Հայկ Բյուզանդյանը փորձում է ստի, շանատաժի միջոցով ստվերել իմ անունը՝ մամուլում ներկայացնելով, թե ես, օգատգործելով իմ նախկին դիրքը, թույլ չեմ տալիս շարունակել Անտառային փողոցում իր կողմից սկսած բնակելի շենքերի կառուցման աշխատանքները: Այս մասին ասաց Պետական պահապանության գլախավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանը՝ հավելելով, որ ինքը պաշտպանում է իր սեփականությունը, որի նկատմամբ անօրինական գործողություն է կատարել գործարարը՝ օգտվելով նախկին իշխանությունների բարձր հովանուց: «Համացանցում «Բարձրաստիճան ոստիկանը կես միլիոն է պահանջում մի քանի մետրի համար. սկանդալային պատմություն» վերտառությամբ տեսանյութում մեր դատական վեճը նա մեղմ ասած խեղաթյուրված է ներկայացնում:

Իմ և «Ալ Համրա Ռիել Իսթեյթ» ՍՊ ընկերության միջև, որի տնօրենը Հայկ Բյուզանդյանն է, 2012 թվականից մինչ օրս 2019 թվականը, այսինքն 7-տարի առկա է դատական վեճ՝ իմ հողամասը վնասելու փաստով, պատճառված վնասները հատուցելու /հողամասը նախկին տեսքին բերելու/ պահանջի մասին: Ստեղծված իրավիճակի նախապատմությունը հետևյալն է. 2011թ ձմռան և 2012 գարնան ընթացքում Հ. Բյուզանդյանը իմ հողամասի ամբողջ երկայնքով 42.6մ կատարել է գրունտի հատում՝ 150մ քառ մակերեսով, 8մ խորությամբ ամենաբարձր կետից Անտառային փողոցի կից հատվածում, իսկ հատված և հեռացված հողի ու ապարաշերտերի ծավալը կազմել է 501 խորանարդ մետր: Իմ կողմից առաջարկվել է, հողամասը նախնական տեսքին վերադարձնելու համար իրականացնել երկաթբետոնե կոնստրուկցիայով հենապատի կառուցում, որի ծավալները և տեխնիկական լուծումները կտա համապատասխան նախագծային կառույցը:

Հ.Բյուզանդյանը համաձայնվել և խոստացել է կատարել իր կողմից վնասած հողի վերականգնումը, սակայն ծախսերից խուսափելով, հետագայում հրաժարվել է իր իսկ տված խոստումից»,-մանրամասնեց Վարդան Մինասյանը: Հիշեցնենք, որ մամաուլում շրջանառավում է, որ «Ալ Համրա Ռիել Իսթեյթ» ՍՊ ընկերությունը ՀՀ 3-րդ Նախագահի եղբայր Լևոն Ազատի Սարգսյանի անվան հետ է կապված: Անդրադառնալով հարցին՝ արդյոք այդպիսի տեղեկատավության տիրապետում է, թե՝ ոչ, Վարդան Մինասյանն ասաց.

«Հիմա անուներ չեմ տա, դա հետագայում, բայց նշեմ, որ Հ.Բյուզանդյանը մինչ 2018թ. մայիսին տեղի ունեցած հեղափոխությունն ուներ շատ բարձրաստիճան, ազդեցիկ և հզոր հովանավորներ /ներկայումս նրանցից ոմանք գտնվում են հետախուզման մեջ/, և վստահ էր իշխանական ռեսուրսի գործադրմամբ իր «հաղթանակի» մեջ, մինչև հեղափոխությունն իրեն չէր փորձում ներկայացնել, որպես «հալածյալ» գործարար: Ներկայումս զրկված լինելով իր հզոր հովանավորներից և իշխանական ռեսուրսներից՝ իմ և դատարանների վրա ապօրինի ճնշում գործադրելու հնարավորությունից, Հ.Բյուզանդյանն ընտրել է ստի և շանտաժի ճանապարհը՝ իրեն ներկայացնելով որպես «ճնշված և հալածված» գործարար: Հայկ Բյուզանդյանին ցանկանում եմ տեղեկացնել, որ սուտն ու շանտաժը նրան չեն օգնելու, ավելին՝ վնասելու են, քանի որ ժամանակը հասունանում է, որպեսզի հանրությանը ներկայացնեմ Հ.Բյուզանդյանի հետևում կանգնած անձանց, նրա հովանավորներին ու իրական բիզնես գործընկերներին, ինչպես նաև Հ.Բյուզանդյանի՝ ՀՀ-ում ծավալած գործունեության մութ էջերին»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հարցին, թե դատական վեճի պատաճառով արաբ ներդրողները կարող են հրաժարվել նախագծի աջակցությունից Վադան Մինասյանն ասաց. «Հ.Բյուզանդյանի գործընկերը ժամանեց Երևան՝ տեղում ծանոթանալու կատարվածի հետ, և երբ տեղում ցույց տվեցի Բյուզանդյանի կողմից իմ հողի վնասման ծավալները՝ արտասահմանցի գործընկերը միայն մեկ նախադասություն ասաց. «Կներեք մենք Ձեզ հետ այլևս հարցեր չունենք, մեր հարցերը Բյուզանդյանի հետ են : Օտարերկրյա ներդրումները խրախուսվում են պետության կողմից, բայց ոչ ներդնողի սեփական բիզնես շահերի հետապնդմանբ՝ այլ քաղաքացիներին վնաս պատճառելու եղանակով՝ անտեսելով քաղաքացիների իրավունքները»,- եզրափակեց նա: