Շրջադարձ մարտի 1-ի գործում

Top-news.am կայքը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Սիվիլնեթի» լրագրողի հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսածը համարո՞ւմ է իրավական գործընթաց, ասել է․ «Եթե այդպես չլինի, բոլոր այն մարդիկ, որոնք ոչ իրավական գործընթաց են նախաձեռնել, կպատժվեն»։

Սկսվող դատավարությունից առաջ նման հայտարարությունը ուղիղ մեսիջ է ՀՔԾ-ին, դատախազությանը և դատավորին՝ ինձ վրա հույս չդնեք, ես ձեզ քաղաքական տանիք չեմ լինելու։

Շատ մեծ է հավանականությունը, որ բաց դատավարության ընթացքում առաջանալու են այնպիսի ծավալի հարցեր, որ իրավապահները հին ավանդույթի համաձայն փորձեն ապավինել երկրի քաղաքական ղեկավարությանը։ Խոսքն այն որակի հարցերի մասին է, որտեղ երեւալու է նրանց տապալումները, միակողմանիությունը, գործի շատ դրվագների արհեստականությունը։

Հասկանալի է, որ Փաշինյանը որևէ պարագայում չի վերցնի իր վրա այլոց պատասխանատվությունը, և հենց դրա մասին էլ հրապարակային նշեց։ Արդյո՞ք, սա հասկացան ՀՔԾ-ն, դատախազությունը և դատարանը։

Այլ բան է, հետհեղափոխական ֆոնին «սենսացիոն բացահատումների» մասին հայտարարություններ անելը, եւ լրիվ այլ բան՝ հանդարտ պայմաններում բաց դատավարությունը։

Ակնհայտ է, որ Փաշինյանի հայտարարությունը սառը ցնցուղի նման էր իրավապահների համար և պետք է, որ զսպի նրանց այլևս անհիմն էնտուզիազմը։ Ըստ էության, գործի տապալման դեպքում արդեն մեղավորներների շրջանակը նշվել է»։

 

Աղբյուրը՝ blog.168.am