«Մենք ատամները կրճտացնում ենք և անցնում ենք առաջ»

Հարցազրույց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ

– Շուրջ 1.5 ամիս առաջ «168 Ժամը» եկամուտների հավաքագրմանկեղծարարությունների մասին հոդված էր հրապարակել՝ «Բյուջե 2018-ի կատարողականը՝աղաղակող կեղծիք» վերնագրովԻնչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակըի՞նչ խնդիր է եղելանցած տարի՝ հավաքագրումների հետ կապված:

– Ոչ, բացարձակ որևէ խնդիր չի եղել: Ցավոք, շատ բան իրավունք էլ չունեմ բացահայտելու, որովհետև այդտեղ հարկային գաղտնիքի խնդիր կա: Ամենակարևորն այն է, որ մենք մեր շատ ծավալուն հերքումը պատրաստեցինք, մասնագետների համար դա ընկալելի էր, ոչ մասնագետների համար համարվեց, որ դա տեսակետների ջուրծեծոցի է: Իրականում մի շատ կարևոր բան կա. հարկահավաքագրման գործընթացը բազմաթիվ գործառույթների հաջորդականություն է:

Այդ գործառույթների միջից ինչ-որ մի հատված պոկելն ու սխալ և սուտ տեղեկատվությունը դրան գումարելը և հանրությանը որպես ճշմարտություն ներկայացնելը վատ և սխալ բան է: Ես հիմա, ցավոք սրտի, չեմ կարող ձեզ ասել, թե ո՞րն էր սուտը, ո՞րն էր ճիշտը, որովհետև սուտն ու ճիշտը տարանջատելիս՝ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն կբացահայտեմ, որն օրենքով իրավասու չեմ: Հետևաբար՝ «168 Ժամի» հրապարակմանը վերաբերվենք այնպես, որ այն ստի ու ճշմարտության խառնուրդի հիման վրա հանրությանը սենսացիա մատուցելու մոլուցք էր:

– Սակայն փաստաթուղթ էր հրապարակվելըստ որի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինկոմբինատում» 2 անգամ 2 օրվա տարբերությամբ ստուգում է իրականացվել, 4.6 մլնդրամի գանձում է արվելհետո վերադարձվել է:

– Դա «օպերատորի սխալ» ձևակերպումով հանվել էր համակարգից:

– Այոբայց Ձեր կողմից դա հավաքագրումների բացը լրացնելու միջոց էր

– Վստահեցնում եմ, որ չկա այդպիսի բան, որովհետև մենք թե՛ մինչ այդ հոդվածը, թե՛ հոդվածից հետո կառավարությունում շատ մանրակրկիտ զեկույց ենք ներկայացրել այդ տեղեկատվության վերաբերյալ, և մեր փաստարկումներն ու դիտարկումները գնահատվել են` որպես բավարար: Սրանով եկեք սահմանափակվենք:

– Բայց կողքից դիտողի համար շատ տարօրինակ էթե ինչպես է «Զանգեզուրիպղնձամոլիբդենային կոմբինատում» մի հոգու կողմից մեկ օրում ստուգումիրականացվել

– Ստուգում չի իրականացվել:

– Բայց չէ՞ որ ակտ է կազմվել:

– Ասում եմ՝ կա սուտ տեղեկատվություն և ճշմարտություն: Եթե հիմա ինչ-որ բան հաստատեմ կամ հերքեմ, դրանով անուղղակիորեն կբացահայտեմ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն: Եկեք այդպիսի բան չանենք: Կարծում եմ՝ առկա տեղեկատվության հիման վրա մասնագետը կհասկանա, որ որևէ բան տեղի չի ունեցել, որովհետև 2018թ. հուլիսի 1-ից ստուգման ակտերի անբողոքարկելիության իրավական կարգավորումներ են եղել:

Մենք տարին փակելիս 37-40 մլրդ ստուգման ակտեր ներառած չենք եղել հարկային համակարգի մեջ: Այսինքն՝ եթե մենք ուզենայինք զարտուղի ինչ-որ բան անեինք, ոչ թե իրենց գրած թվերը կմտցնեինք, այլ կմտցնեինք այնքան, ինչքան «հնարավորություն ունեինք»: Եվ այդ դեպքում մենք հանրությանը կարող էինք զեկուցել, որ մենք գերակատարել ենք հարկային հավաքագրումները: Մենք այդպիսի քայլի չենք գնացել: Իրականում կատարվել է այն, ինչ օրենքի շրջանակներում է: Եվ եկեք սրանով սահմանափակվենք:

Այլ հարց է, որ շատ բաներ այլ կերպ են մատուցվում: Թե ինչո՞ւ, պետք է նայել տեղեկատվության տարբեր օգտագործողներին, սենսացիա մատուցելու մոլուցքներ կան, մարդիկ կան, որ անձնավորված պայքար են մղում, մարդ կա՝ ընդհանրապես համակարգի դեմ է եղել: Եթե մենք մեր օրը ծախսենք այդ ամբողջ տեղեկատվությունը հերքելու վրա, մենք կդառնանք ոչ արդյունավետ պետական պաշտոնյա: Մենք ատամները կրճտացնում ենք և անցնում ենք առաջ, որովհետև եթե մենք մեր գործը չանենք, մենք հավաքագրում չենք ունենա այնքան, որքան պետք է մեր պետությանը: Այդ տեղեկատվությունը, կրկնում եմ, շատ լավ փաթեթավորված, որակավորված փաթեթավորում ունեցող ճշտի ու ստի խառնուրդ մատուցում էր, որը շատ լայնորեն քննարկվեց հանրության մոտ, բայց մեր հերքման մեջ պրոֆեսիոնալները գտան ադեկվատ պատասխաններ:

– Նաև տեղեկություններ կայինոր այդ «թերհավաքագրումների» հետևանքովբուժաշխատողների աշխատավարձերն ու կենսաթոշակառուների թոշակներն են ուշացվել:

– Ոչ: Նախ՝ բյուջեի թերի կատարում չի եղել, ավելին՝ բյուջեի կատարումը պետք է ոչ միայն եկամուտների տեսանկյունով նայեք, այլև ծախսերի: Չկա որևէ ծախս, որը ենթակա էր կատարման ու չի կատարվել՝ փող չլինելու պատճառով: Ընդհակառակը՝ փող եղել է, և մոտ մի 100 մլրդ կապիտալ ծախսեր չեն կատարվել բյուջեից: Դա էլ իր տրամաբանությունն ունի, որովհետև 2018թ. ընթացքում, երբ քաղաքական փոփոխությունների շրջան էր, որոշակի բյուջետավորման գործընթացներ ուղղակի կանգնեցին: Պետք է նայել եկամուտներն ու ծախսերը, եթե եկամուտները կատարվել են 99.7%-ով, ծախսերը թերակատարվել են բավականին ավելի բարձր տոկոսով, նշանակում է, որ ծախսեր չկան, որոնք չեն ֆինանսավորվել:

– Այդ հրապարակումից հետո ՊԵԿում քննություն սկսվեց՝ համակարգիցտեղեկատվության արտահոսքի աղբյուրը բացահայտելու նպատակովԻ՞նչ արդյունքունեք:

– Քննությունը դեռ շարունակվում է: ՊԵԿ-ը 3000 հոգանոց կոլեկտիվ է, և չեմ բացառում, որ այդպիսի մեծ կոլեկտիվում լինեն մարդիկ, որ բացի իրենց պարտականությունները կատարելուց՝ նաև այլ շահեր են սպասարկում:

– Պնդում եքոր 2018թբյուջեի մուտքերն իրականո՞ւմ ապահովել եք:

– Այո, մուտքերն իրական են: Շատ կարևոր մի բան՝ ծրագրավորված վերանայված ցուցանիշը եղել է 1 տրլն 261 մլրդ, մենք կատարել ենք 1 տրլն 258 մլրդ, այսինքն՝ մեր կատարողականը եղել է 99.7%: Եթե մենք նման զարտուղի ճանապարհներ գիտենք, դժվար չէր 3-4 մլրդ էլ վրան գումարել ու ասել՝ 101%-ով կատարեցինք: Տրամաբանական է ուղղակի:

– Ն.Փաշինյանը հայտարարեցոր ՊԵԿն այս տարի ավելի լավ վիճակում էԻ՞նչ եքկանխատեսումինչպիսի՞ն կլինի 2019-ը՝ եկամուտների հավաքագրման առումով:

– 2019-ը կլինի շատ լավ տարի:

– Կգերակատարե՞ք:

– Կարծում եմ՝ այո:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեցոր տպված ՀԴՄ կտրոնների կտրուկ աճ կասակայնհայտնի էոր ավելացել են նաև կիրառվող ՀԴՄ սարքավորումներըՈրքանո՞վ է ճիշտ նմանմեկնաբանությունը:

– Ճիշտ է, որովհետև նախ՝ հունվարի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաները շուրջ 7-8 հազարով են ավելացել, պահանջարկը շատ ավելի շատ է, և գնալով ավելանալու են, երկրորդ՝ մի կարևոր հանգամանք կա՝ տարիների ընթացքում, երբ կիրառման ժամանակացույցով աստիճանաբար մտան ՀԴՄ-ները, 2019թ. հունվարի 1-ից ըստ էության փոքր ու միջին ձեռնարկությունների համար է պարտադիր դարձել: Խոսքը շուրջ 19.000 հարկ վճարողների մասին է, որոնցից շուրջ 7000-ն են արդեն ստացել, և դա մեծ եղանակ չէր կարող ստեղծել: Հատկապես հունվար-փետրվարին արձանագրված այդ տեմպը նույն կերպ պահպանվել է նախորդ տարվա հունիսից սկսած, այսինքն՝ այդ տեմպը մենք փորձել ենք պահել հունվար-փետրվարին, որը բացառիկ է նրանով, որ նախորդ տարվա հունվար-փետրվարի կոշտ գործիքակազմի կիրառման փոխարեն՝ վերլուծական գործիքակազմի կիրառման արդյունք է: Եվ դա է ոգևորել բոլորիս:

– Միաժամանակ ՊԵԿում վարույթներ են հարուցվում ՀԴՄ կտրոն չտրամադրելուփաստերովօրինակ՝ «Զիգզագը», որ պատկանում է կառավարության աշխատակազմիղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքինօրերս 2-րդ անգամ է տուգանվել:

– Եթե «Զիգզագին» անդրադարձանք, ապա  ՀԴՄ կտրոն տրամադրելու առումով բարեխիղճ հարկ վճարողի կարգավիճակ ունի, բայց շատ դեպքերում լինում է նաև, որ տվյալ աշխատակիցն ինչ-որ մի բանով զբաղված է լինում այդ պահին և ՀԴՄ կտրոն չի տրամադրում: Ինքս գիտեմ, նաև ոլորտային քննարկումների ժամանակ «Զիգզագի» ղեկվարությունը մեզ վստահեցրել է, որ իրենք 100%-անոց ՀԴՄ խփելու հրահանգ են իջեցրել բոլորին: Եվ «Զիգզագի» կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու որևէ տնտեսական խելամտություն չկա, որովհետև իրենց ձեռքբերումները բոլորը փաստաթղթավորված են, հիմնականում ներմուծումներ են, իրենց փաստաթղթաշրջանառությունը նորմալ է, հաշվետվողականության առումով բավականին բարձր մակարդակ ունեն, և այս ամենի մեջ իրենց՝ ՀԴՄ չտրամադրելը չի տեղավորվում:

«168 Ժամի» պատասխանը ՊԵԿ նախագահին

Այն, որ Դավիթ Անանյանը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է 168.am-ի հրապարակած փաստերը, թերևս, լավագույն ապացույցն է, որ մեր կողմից հրապարակված տեղեկատվությունն առնվազն կեղծ չէ։

Անանյանն ինքը հաստատում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստուգում չի եղել, ավելին, այդ չեղած ստուգման համար մուտք արված ակտը հեռացվել է օպերատորի սխալ մեկնաբանությամբ: Չմոռանանք նաև, որ «սխալված» օպերատորը ՊԵԿ-ի աշխատակից է՝ Անանյանի մերձավոր բարեկամներից մեկը, ում, երևի, իրավունք է վերապահված 4.5 մլրդ դրամանոց սխալներ անել, այն էլ՝ 2 անգամ:

Ավելին, այդ շղթայում Դ. Անանյանն էլ իր «օպերատորական առաքելությունն» ունի, հենց նա է դեկտեմբերի 29-ին, ոչ աշխատանքային շաբաթ օրով ՊԵԿ-ի բազա մուտքագրել այդ գոյություն չունեցած ստուգումները և բյուջե մուտքագրել ակտի գումարը: Պարզապես ֆիքսենք. Դ. Անանյանն այս ամենը ևս ոչ հաստատեց, ոչ հերքեց։

Գիտակցելով խնդրի լրջությունը և մասնագիտական հանրության իրազեկվածությունը, Դ. Անանյանն իսկապես չի կարող խաբել ու ասել, որ այդ ամենը չի եղել, հատկապես, որ ստի ոտքը վաղուց կտրված է՝ 168.am-ը հենց առաջին հոդվածում հրապարակել է բոլոր փաստաթղթերը։

Այլապես՝ ի՞նչ հարկային գաղտնիք, երբ բոլոր խաղաթղթերն արդեն բացված են, բոլոր տվյալները՝ հրապարակված: Իսկ ինչ վերաբերում է Անանյանի այն գնահատականին, որ մեր հրապարակումը ստի ու ճշմարտության խառնուրդ էր, և ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ իրենք հրապարակել են շատ ծավալուն հերքում, պարզապես կցանկանայինք հիշեցնել, որ իրենց կողմից բնորոշված ստին 3000 պրոֆեսիոնալ ունեցող ՊԵԿ-ն արձագանքեց միայն 3 օր անց:

Այդ ի՞նչ ակնհայտ սուտ էին հերքում ՊԵԿ ղեկավարությունը և իր նշած 3000 պրոֆեսիոնալ աշխատակիցները: Մի՞թե բոլորին պարզ չէր, որ այդ 3 օրում նրանք տքնում էին հնարավորինս լղոզել ու ջուրծեծոցիի միջոցով մի կերպ փակել թեման: Եվ եթե անգամ իրենք իրենց համոզել են, կամ իրենք համոզել են «վերևներին»՝ իբրև թե 168.am-ի հրապարակմանը տրված ՊԵԿ պատասխանը հիմնավոր էր, ապա ևս մեկ անգամ կրկնենք, որ ՊԵԿ ղեկավարությունից բացի՝ որևէ մեկը այդ, ինչպես ասում են՝ «լոլոներին» չի հավատացել: