Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին:
Դեսպան Կասպրչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ: