Ազգային ժողովի մաքրուհիները խիստ վրդովված են. նրանք իմացել են, որ իրենց աշխատավարձը կրճատվելու է և դառնալու է 40 հազար դրամ: «Ամեն ժողովին ասում էին, թե աշխատավարձը չի իջնի, մի բան էլ կբարձրանա: Ասում էին՝ մինչև տարեվերջ կօգտվեք սոցփաթեթից»,- զայրացած ասացին նրանք:
Նրանց խոսքով՝ հունիսից մինչև դեկտեմբեր ամիսը շենքը չոքեչոք մաքրել են. «Խի սենց արհամարհական վերաբերմունք կլինի՞ աշխատողի հանդեպ»:
Մաքրուհիները նշեցին, որ իրենց բոլոր 64 աշխատակիցներից ոչ մեկը համաձայն չէ 40 հազար դրամով աշխատել: «Մեր աշխատավարձը կրճատվում է 27 հազար դրամով՝ չհաշված պարգևավճարները, սոցփաթեթը: Մենք տարվա մեջ մեկ անգամ մեզ թույլ էինք տալիս հանգստանալու գնալ, իսկ հիմա՝ չէ»,- ասացին նրանք՝ հավելելով, որ իրենց նաև այս ամիս պրեմիաներ չեն տվել. «Սա ի՞նչ բան է, 30 տարի մեր առողջությունը քայքայեցինք էս շենքում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: