«Վստահ եմ, որ տնտեսական հեղափոխություն կարգախոսն արտացոլում է ՀՀ կառավարության կողմից տնտեսությանը տրվող ուշադրություն։ Մենք ամբողջությամբ համաձայն ենք ՀՀ կառավարության հետ։ ԵՄ-ն պատրաստ է կառավարության հետ քննարկել այն ճանապարհները, որոնցով կարող է օգտակար լինել Հայաստանի կառավարությանը»,-ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ կառավարության կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը, իր պատկերացմամբ որն է դա ու ինչ գործողություններ է ենթադրում, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ «Հայաստանի Հանրապետությունը դեռ բավականին մեծ տոկոս աղքատություն ունի՝ 30 տոկոս, գործազրկությունը նույնպես բավականին բարձր մակարդակի վրա է, և բավականին բարձր մակարդակի վրա է տնտեսական արտագաղթը՝ ուղեղների արտահոսքը։ Հետևաբար ամեն ինչ հանգում է տնտեսությանը։ ԵՄ-ն պատրաստ է կառավարության հետ քննարկել այն ճանապարհները, որոնցով կարող է օգտակար լինել Հայաստանի կառավարությանը»։
Սվիտալսկին նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել այցից հետո Բրյուսելին ներկայացրել է առաջնահերթ ծրագրերի մի մաբողջ ցանկ։ Առաջնահերթ ծրագրերի ցանկը բաղկացած է 13 կետից։
«Մենք հավատացած ենք, որ այս կետերը չափազանց կարևոր են, քանի որ դրանց իրականացումը կհանգեցնի ոչ միայն աղքատության նվազեցմանը, այլև գործազրկության նվազեցմանը։ Այս պահին մենք ՀՀ կառավարության հետ քննարկում ենք հիմնական ճանապարհները ԵՄ աջակցությունը ուղղելու այն հունով, որը կբերի այս առաջնահերթ նախաձեռնությունների իրականացմանը։ Մեզ համար այս ցանկը մոբիլիզացիոն գործոն է, որովհետև, որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»,-ընդգծեց Սվիտալսկին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: