Ախորժակիդ քացախ, Պալաչ, մանիպուլացիոն սխեմադ բացահայտված է

Ժամանակ առ ժամանակ լրատվականներում քննարկման առիթի վերածված Արթուր Հարությունյանը, ով ավելի լայն հասարակությանը հայտնի է որպես Պալաչ, այսօր կրկին «ընդհատակից» դուրս էր եկել և մամուլի ասուլիս հրավիրել՝ իբր թե իր հետ տեղի ունեցած սնանկացման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ տալու և իր հասցեին հնչած կեղծ մեղադրանքներին անդրադառնալու համար:

Նախ՝ ի սկզբանե ասեմ, որ այդպես էլ հասկանալի չդարձավ Պալաչի ասուլիսի իմաստը, քանի որ որևէ նոր պարզաբանում, քան նախկինում երգած երգերն էին, չասվեց։ Ինչպես և ակնկալվում էր, Պալաչն ընտրել էր մի դիրք, որ երբ հարցը սուր էր, ու նրան դուր չէր գալիս, նա ուղղակիրոեն շրջանցում էր դա կամ տալիս էր լղոզված պատասխան: Բայց հենց այդ սուր հարցերն էին, որ բացահայտում էին Պալաչի մախինացիաներն ու մանիպուլացիոն ինքնասնանկացման գործողությունները, ինչի արդյունքում նա չինական ընկերությանը 4 միլիոն դոլար «քցել» էր:

Իհարկե, Պալաչի մերկապարանոց հայտարարություններն առ ոչինչ են, քանզի դրանք հակադարձող բազմաթիվ հիմնավոր փաստեր կան, բայց կան նաև այնպիսի հայտարարություններ, որ մտածում ես՝ մարդ առնվազն պետք է հոգեկան խնդիրներ ունենա նման սուտ հայտարարելու համար։ Խոսքը մասնավորապես «Աբովյան» հեռուստաընկերության ձեռք բերման մասին է։ Ըստ Պալաչի՝ այդ հեռուստաընկերության համար իրեն զանգել են և ասել, որ պետք փոխանցի, մինչդեռ իրականությունն այն է, որ Պալաչի մյուս ունեցվածքը, ինչպես նաև նրա ընկերների ունեցվածքը գրավադրված են եղել բանկում, և այն բանից հետո, երբ «Մուլտի Գրուպին» է վաճառել դրանք բանկը, հեռուստաընկերությունն ինքնաբերաբար անցել է կոնցեռնի կազմ և ներկայումս էլ մտնում է դրա կազմի մեջ:

Երբ այս կարգի բացահայտ ճշմարտություններն ընդամենը վայրկյաններ հետո կարող է ջրի երես դուրս գալ, մարդ ինչքա՞ն տկարամիտ պետք է լինի, որ էդքանից հետ նմանատիպ մանիպուլյացիաներով զբաղվի: Մնում է միայն ենթադրել, որ Պալաչի ներկայիս ոչ ադեկվատ հոգեվիճակի պատճառը հանդիսացել է այն, որ տարիներ շարունակ վերջինս օգտագործվեց ՀՀԿ-ի կողմից, բայց ի վերջո նրան գցեցին ամենավատ կերպով, կամ այն, որ ժամանակին, էսպես ասած, իր համար «կռիշներ» կանգնած Պարգև Սրբազանը և Վիտալի Բալասանյանն այլևս հրաժարվել են նրանից, ու ինքն էլ գլուխը կորցրել ու փրփուրներից է կախվել:

Պալաչի վերջին ասուլիսից հետո կասկած անգամ չկա, որ այս շառլատանը հատուկ է կազմակերպել իր ինքնասնանկացումը, որպեսզի չինացիներին չվճարի իր 4 միլիոն դոլարի հասնող պարտավորությունները և որպեսզի «ապռավդանի» ունենա, շահարկում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար երթուղայինների գոյության հանգամանքը:

Ախորժակիդ քացախ, Պալաչ, մանիպուլացիոն սխեմադ բացահայտված է, և այլևս չես կարող իրականությունը խեղել, քեզնով թող իրավապահները զբաղվեն, դու ուրիշ նյութից ես սարքած:

Ինչպե՞ս կարելի է ուրանալ Ծառուկյանի այն արածները թեկուզ քո ծնողների հանդեպ, երբ նրանք դրսում չհայտնվեցին միայն ու միայն Ծառուկյանի մեծահոգության շնորհիվ: Կրկնում եմ՝ դու ուրիշ նյութից ես սարքած, մարդկային արժանիքները քո նմանների համար խորթ են…

Ախորժակիդ քացախ Պալաչ, մանիպուլացիոն սխեմադ բացահայտված էԺամանակ առ ժամանակ լրատվականներում քննարկման առիթի վերածված Արթուր Հարությունյանը, ով ավելի լայն հասարակությանը հայտնի է որպես Պալաչ, այսօր կրկին «ընդհատակից» դուրս էր եկել և մամուլի ասուլիս հրավիրել, իբր թե իր հետ տեղի ունեցած սնանկացման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ և իր հասցեին հնչած կեղծ մեղադրանքներին անդրդառնալու համար: Նախ ի սկզբանե ասեմ, որ այդպես էլ հասկանալի չդարձավ Պալաչի ասուլիսի իմաստը, քանի որ որևէ նոր պարզաբանում քան նախկինում երգած երգերը չասվեց, ինչպես և ակնկալվում էր Պալաչը, ընտրել էր մի դիրք, որ երբ հարցը սուր էր ու նրան դուր չէր գալիս, նա ուղղակիրոեն շրջանցում էր դա կամ տալիս էր լղոզված պատասխան: Բայց հենց այդ սուր հարցերն էին, որ բացահայտում էին Պալաչի մախինացիաներն ու մանիպուլացիոն ինքնասնանկացման գործողությունները, ինչի արդյունքում նա չինական ընկերությանը 4 միլիոն դոլար էր «քցել»: Իհարկե Պալաչի մերկապարանոց հայտարարություններն առոչինչ են, քանզի դրանք հակադարձող բազմաթիվ հիմնավոր փաստեր կան: Բայց կան նաև այնպիսի հայտարարություններ, որ մտածում ես մարդ անռվազն պետք է հոգեական խնդիրներ ունենա նման սուտ հայտարարելու համար, խոսքը մասնավորապես Աբովյան հեռուստաընկերության ձեռ բերման մասին, ըստ Պալաչի այդ հեռուստաընկերության համար իրեն զանգել են և ասել, որ պետք փոխանցի մինչդեռ իրականությունն այն է, Պալաչի մյուս ունեցվածքի, ինչես նաև նրա ընկեների ունեցվածքների հետ միասին, գրավադրված է եղել բանկում և այն բանից հետո, երբ «Մուլտի Գրուպին» է վաճառել դրանք բանկը, հեռուստաընկերությունն ինքնաբերաբար անցել է կոնցեռնի կազմ և ներկայումս էլ մտնում է նրա կազմի մեջ:Այս կարգի բացահայտ ճշմարտությունները երբ ընդամենը վայրկյաններ հետ կարող ես ջրի երես դուրս գալ, մարդ ինչքան տկարամիտ պետք է լինի, որ էդքանից հետ նմանատիպ մանիպուլյացիաներով զբաղվի:Մնում է միայն ենթադրել, որ Պալաչի ներկայիս ոչ ադեկվատ հոգեվիճակի պատճառը հանդիսացել է այն, որ տարիներ շարունակ վերջինս օգտագործվեց ՀՀԿ-ի կողմից բայց ի վերջո նրան գցեցին ամենավատ կերպով, կամ այն, որ ժամանակին էսպես ասած իր համար «կռիշներ» կանգնած Պարգև Սրբազանը և Վիտալի Բալասանյանը այլևս հրաժարվել են նրանից, ու ինքն էլ գլուխը կորցրել ու փրփուրներից է կախվել: Պալաչի վերջին ասուլիսից հետո, կասկած անգամ չկա, որ այս շառլատանը հատուկ է կազմակերպել իր ինքնասնանկացումը, որպեսզի չինացիներին չվճարի իր 4 միլիոն դոլարի հասնող պարտավորությունները և որպեսզի «ապռավդանի» ունենա, շահարկում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադամի անվճար երթուղայինների գոյության հանգամանքը: Ախորժակիդ քացախ Պալաչ, մանիպուլացիոն սխեմադ բացահայտված է և այլևս չես կարող իրականությունը խեղել, քեզանով թող իրավապահները զբաղվեն, դու ուրիշ նյութից ես սարքած:Ինչպես կարելի է ուրանալ Ծառուկյանի այն արածները թեկուզ քո ծնողների հանդեպ, երբ նրանք դրսում չհայտնվեցին միայն ու միայն Ծառուկյանի մեծահոգության շնորհիվ: Կրկնում եմ, դու ուրիշ նյութից ես սարքած, մարդկային արժանիքները քո նմանների համար խորթ են…

Posted by Sevak Hakobyan on Wednesday, March 6, 2019

Աղբյուրը` https://www.facebook.com/100014718632048/videos/566823280484955/