Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ. Գագիկ Սուրենյան

Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել:

Բարի գալուստ գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»,- գրել է Սուրենյանը: