ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գազի սակագնի հարցում գործող իշխանության «պարտություն կրելու» մասին քննադատություններին: Արձագանքելով տեսակետին, թե դա պայմանավորված է մեր երկրի ներքաղաքական իրավիճակով, Փաշինյանը նշեց. «Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսի՞ն է, որ այնտեղ էլի էներգակիրների հետ կապված բանակցություններ են ընթանում: Մենք բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք, մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում, շարունակելու ենք բանակցությունները, դիրքորոշում ենք արտահայտելու և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար»:
Աղբյուրը՝ 1in.am