«Էս ժանգոտ ջրից մի բանկա վերցրել եմ Վեոլիայի տնօրենի համար, թող գա անուշ անի»

«Էս ջրից մի բանկա վերցրել եմ Վեոլիայի տնօրենի համար, թող գա անուշ անի, հյուրասիրում եմ` անվճար…»,- ֆեյսբուքում գրել է Վանաձորի բնակիչ Էդվարդ Արզումանյանը՝ ներկայացնելով տեսանյութ, թե ինչպես է խողովակից ժանգոտ ջուր գալիս:

«Վանաձորում շաբաթը մեկ հաշվիչից առաջ դրած ցանցը խցանվում է, ու պետք է գնաս ջրմուղ դիմում գրես գան պլոմբը պոկեն մարդ կանչես մաքրեն… թե ասա այ տավարներ, եթե մինչև հաշվիչնա դա Ձեր մատուցած կեղտոտ ջուրնա, ինչի պետքա մաքրելուն մենք գումար տանք»,-ավելացրել է մեկ այլ վանաձորցի՝ Անդրանիկ Հովհաննիսյանը տեսանյութի մեկնաբանություններում:

Նյութի աղբյուրը՝ primenews.am