«Իլյուզիա են ստեղծում, որ սաղ թույն ա, երջանկություն ա տիրում, չուզողն էլ մենք ենք…Եթե իրոք տենց լիներ, օգոստոսի 17-ի հանրահավաքի կարիքը չէր լինի»

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տեսեք, փաստ ա, որ ահավոր մեծ ֆեյքերի բանակ ա էսօր աշխատում իշխանության համար։ Էնքան մեծ ա, որ նույնիսկ իմ պոստերի տակ են գալիս աղկո անում, էլ չասեմ ավելի լուրջ մարդկանց մոտ ինչ ա կատարվում։ Իլյուզիա են ստեղծում, որ սաղ թույն ա, երջանկություն ա տիրում, չուզողն էլ մենք ենք )))) Եթե իրոք տենց լիներ, ոչ ֆեյքերի կարիքը կլիներ, ոչ էլ օգոստոսի 17-ի հանրահավաքի։ Իրանք հիմա պիտի ՖԲ֊ում ամեն կերպ աշխատեն էդ տեսիլքը իրականին մոտ պահել, հետո էլ հանրահավաքի ժամանակ նույն վիճակը ստանան պարոն Փաշինյանի խարիզմայի ու հռետորական ունակությունների շնորհիվ։ Էհհհ, եսիմ, զատո ուրախ ա )))