Այսօր համացանցում լուրեր էին պտտվում, թե հայազգի Դեն Բիլզերյանը ապրիլյան քառօրյայի ժամանակ բանակին տրամադրել է դիպուկահարների համար նախատեսված 30 հատ M82 Barret ինքնաձիգ, 50 հատ M110 ինքնաձիգ ու գիշերային տեսահսկման համակարգեր։ Տեղեկատվությունը ճշտելու համար primenews.am-ը կապվել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, պատասխանել է. «Չեմ կարող ասել, ես այդպիսի անհատական ինֆորմացիա չունեմ, թե ով ինչ է տրամադրել»։