Դեռ 5 տարի առաջ Բիլզերյանը «Աշխարհի հայերը» հաղորդաշարի պրոդյուսերին պատասխանել էր, որ ինքը հայ չէ

Մոտ 4-5 տարի առաջ «Աշխարհի հայերը» հաղորդաշարի պրոդյուսերը կապ էր հաստատել Դեն Բիլզերյանի հետ՝ հարցազրույցի առաջարկով։ Պատասխանը անսպասելի է եղել։ Բիլզերյանն ասել է, որ ինքը հայ չէ, իրեն չի համարում հայ, պարզապես կրում է հայկական ազգանուն։ Չնայած դրան Բիլզերյանը համաձայնել է մասնակցել հաղորդմանը, բայց գումարի դիմաց։ Զարմանալի է, որ միլիարդատեր Բիլզերյանը պատրաստ է չնչին 5000 դոլարով հարցազրույց տալ։ Նմանատիպ պատասխան նա տվել է նաև ռուսաստանյան հայտնի «Քոմեդի քլաբ»-ի հիմնադիրներին՝ Արթուր Ջանիբեկյանին ու Գարիկ Մարտիրոսյանին, երբ առաջարկել են Բիլզերյանին լինել հաղորդաշարի հյուրը։

Այդ ամենը հաշվի առնելով զարմանալի էր, որ Բիլզերյանը որոշեց այնուամենայնիվ Հայաստան գալ, դառնալ ՀՀ քաղաքացի։

bavnews.am