Առաջ, երբ ՀՀԿ որևէ պատգամավորի, պաշտոնյայի զավակի կամ դստեր հարսանիքն էր լինում, ՀՀԿ-ական վերնախավը մի մարդու նման գնում էր ու հաջորդ օրը մամուլը ողողվում էր էլիտար հարսանիքների մանրամասներով, շքեղ լուսանկարներով։ Բավականին ժամանակ է, որ մամուլը չի անդրադառնում նման հարսանիքների։ Թվում է, թե էլ նման հարսանիքներ չկան, բայց միայն թվում է, որովհետև կյանքը շարունակվում է։
Այսօր պատահական ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի էջում տեսա շնորհավորական ուղերձ Առաքել Մովսիսյանի դստերը՝ Անգելինա Մովսիսյանին․ (նկարը սլայդում)
**Տիկնիկսսս շնորհավոր քո հետաքրքիր օրը, լինես անսահման երջանիկ։ **
Եթե առաջ լիներ, կասեինք՝ էլիտար հարսանիք։** Տ**եղադրել էր նաև լուսանկար։ Իմացա, որ Փարավոն ռեստորանային համալիրում է հարսանիքը եղել՝ շատ ջերմ մթնոլորտում։ Առաքել Մովսիսյանը տանգո էր պարել դստեր՝ Անգելինայի հետ։ Փեսացուի՝ Լևոն Զոհրաբյանի էջից էլ վերցրի տեղադրած նկարը։
ՀԳ Սա դրական փոփոխություն է։ Ունևորներն արդեն չեն մրցի իրենց հարսանիքների ճոխությամբ։ Բայց դա չի խանգարի ուրախությանն ու երջանկությանը։
Հասմիկ Բաբաջանյան
Աղբյուրը՝ hraparak.am