«Ժողովուրդը» գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների երեխաների՝ բանակում պարտադիր ծառայելու մասին կոչն առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին: Այդ թեման նոր կառավարության պաշտոնյաների համար մտահոգիչ է այնքանով, որ նրանցից շատերը չեն ծառայել բանակում, և առաջիկայում հնարավոր է այդ փաստը ջրի երես դուրս գա:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոններ ստացած երիտասարդներն այս հարցը քննարկում են իրար հետ, սակայն ոչ բարձրաձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չեն համարձակվում այդ մասին խոսել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: