ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. լուսանկարներ

Նրա գտնվելու վայրի մասին հստակ ինֆորմացիա չկա։

ՀՀ ԱԱԾ-ն այս պահին գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի Երևանի Թումանյան փողոցի տանը։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է։

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում։

Դեպքի վայրում գտնվող մեր թղթակիցն հաղորդում է, որ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի գտնվելու վայրի մասին հստակ ինֆորմացիա չկա։ Ոչ ոք չգիտի` այս պահին նա տանն է, թե ոչ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am