Ծեծի ենթարկվածը ցուցմունք է տվել Ծառուկյանի դեմ. նա կկանչվի բաժին

Նոր տեղեկություններ են հայտնի դարձել Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի դեպքից:

Երեկ Օլիմպավանում Ծառուկյանի թիկնազորի կողմից ծեծի ենթարկված չեմպիոնի հայրը ցուցմունք է տվել Ծառուկյանի դեմ: Այս մասին հայտնի դարձավ որոշ աղբյուրներից: Ավելին, բռնցքամարտի չեմպիոնի հայրը մանրամասն պատմել է, թե ինչպես է հրապարակայնորեն նախ ծեծի ենթարկվել Ծառուկյանի, այնուհետև թիկնազորի պետի և մի խումբ տղաների կողմից:

Իսկ սա նշանակում է, որ փաստորեն, նոր իրողությունների պայմաններում Ծառուկյանն իսկապես հարկադրված կլինի ներկայանալ իրավապահներին և ցուցմունք տալ կատարվածի առնչությամբ:

Հիշեցնենք,  երեկ երեկոյան հայտնել էինք միջադեպի մասին և մինչև ուշ գիշեր Ծառուկյանի թիմակիցները ոչ պաշտոնապես հերքում էին այս լուրերը, մինչդեռ առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները գիշերը ահազանգ են ստացել և մինչ կձեռնարկվեր օպերատիվ աշխատանքներ, Ծառուկյանի թիկնազորի պետն ինքնակամ ներկայացել է բաժին:

Աղբյուրը՝ dialogue.am