Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաներին տրամադրվող բենզինը կրկնակի կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ  Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,-գրել է նա: