Նախկինում թույլտվություն չեն ունեցել, չեն բռնել: ԱԺ-ում նման հայտարարություն արեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը:
«Կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանը միակ մարդը չի, որ նման պատմության մեջ կհայտնվի: Նախկինում էլ եղել են նման բացահայտումներ, բայց այսպիսի արձագանքի չի արժանացել, որովհետեւ, երեւի ներքին կարգով են արել, բայց լրատվամիջոցներում չի հայտնվել: Ես չեմ ասում, որ միայն Մանվել Գրիգորյանն է մեղքերի տակ: Ես ասեմ ավելին՝ Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսեւորումներով հարյուրյակի մեջ էլ չի մտնի: Հիմա ունեցել են թույլտվություն, բռնել են, այն ժամանակ չեն ունեցել՝ չեն բռնել»,- ասաց նա:
ՀԺ-ի դիտարկմանը, որ Վլադիմիր Գասպարյանն, ըստ Մանվել Գրիգորյանի, ներգրավված է եղել այդ սկանդալում, քանի որ Գրիգորյանը միջնորդել է, որ Դոն Պիպոն հեռանա երկրից, պատգամավորն ասաց, որ ինքն այդ ժամանակ Գասպարյանի փեսան չի եղել:
Աղբյուրը՝ armtimes.com