«Արի տուն» ծրագրի փոխարեն` «Քայլ դեպի տուն». Մխիթար Հայրապետյանի ծրագրային նոր համատեղումը

«Արի տուն» ծրագրի փոխարեն` «Քայլ դեպի տուն» ծրագիրն է իրականացվելու: Այս մասին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://goo.gl/GHJVCh