Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը մեծ իրարանցում ստեղծեց, որից հետո տեղեկություն տարածվեց, թե նախարարներ Արծվիկ Մինասյանն ու Արտակ Զեյնալյանը եւս հրաժարական են տալու:
Արծվիկ Մինասյանը հերքեց հրաժարականի մասին տեղեկությունները: Մինչ այդ հերքում էր տարածել նաեւ Զեյնալյանը: