Գասպարյան Վովան ուզում էր բռներ, դատեր, չեմ թողել. Մանվել Գրիգորյանը՝ Դոն Պիպոյի մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը եւ Արթուր Ասատրյանը, որը հասարակությանը հայտնի է Դոն Պիպո մականունով, որեւէ խնդիր չունեն:

«Եթե հայ ազգն ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա է բերում, ուրեմն աղջիկ, տղեն խառնում են իրար»,- շեշտեց նա։ Մանվել Գրիգորյանը վստահեցրեց, որ Արթուր Ասատրյանն իր հետ խնդիր չի ունեցել:

«Ո՞վ է, որ ունենամ, հակառակը՝ գնալու ժամանակ օգնել եմ, որ գնա: Գասպարյան Վովան ուզում էր բռներ, դատեր, չեմ թողել»։

Գեներալն անդրադառնալով որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականին, ասաց. «Ժողովուրդն է ընտրել, եթե ժողովուրդը պահանջի, ճիշտ էլ կանի, թող պահանջի»:

Աղբյուրը՝ armtimes.com