Արդեն տեղեկացրել էինք, որ ԵԼՔ-ի պատգամավորներից Սասուն Միքայելյանը Ծառուկյան խմբակցության 9 պատգամավորի հետ միասին երաշխավորագիր է ներկայացրել Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի, կալանքը փոխելու մասին:
Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի, որ իր կուսակից ընկերը քրեական հեղինակության համար երաշխավորագիր է ներկայացրել:
«Ես վատ եմ վերաբերվում դրան, կարծում եմ, որ սխալ քայլ էր: Ես այս մասին ուղիղ եւ ազնիվ ասել էլ եմ իմ ընկերոջը»,- ասաց Փաշինյանը:
Աղբյուրը՝ armtimes.com