Նարեկ Սարգսյանն ու Մարտին Սարգսյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում պաշտոնատար 2 անձ ազատվեցին զբաղեցրած պաշտոնից։ Նրանցից մեկը Երևանի նոր բարձրահարկերի հեղինակ Նարեկ Սարգսյանն է, մյուսը` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը։

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանն այսօր, կառավարության որոշմամբ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

Նշենք, որ Մարտին Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Նարեկ Սարգսյանն էլ ընթացիկ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից, իսկ մինչ այդ երկու տարի զբաղեցրել է Քաղաքաշինության նախարարի պաշտոնը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am