Սփյուռքի նախարարությունը շփոթվել էր. խորհրդականին նշանակելը ճիշտ չէր

Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից, բայց գործազուրկ չի դարձել։

Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է սփյուռքի նախարարությունը։

««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Նշենք, որ ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին Վաղարշակ Հակոբյանը չի կարող զբաղեցնել նախարարի խորհրդականի պաշտոնը, քանի որ նա ծնվել է 27 տարեկան է, իսկ այդ պաշտոնում կարող է նշանակվել 30 տարին լրացած քաղաքացին. սա Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջն է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am