«Սասնա ծռերը» հայտարարել է զինված պայքարի էջը փակելու և նոր կառավարությանն աջակցելու մասին

Զինված ապստամբությունը վերջնական արդյունքի չհասավ, սակայն դրա շնորհիվ դուռ բացվեց ու հնարավորություն ստեղծվեց խաղաղ ապստամբության, ասված է հայտարարության մեջ:

 Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախն ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Այս մասին հայտարարել է «Սասնա Ծռեր» խմբավորումն այսօր տարածած իրեբժնց հայտարարության մեջ:

«Զինված ապստամբությունը թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն դրա շնորհիվ դուռ բացվեց ու հնարավորություն ստեղծվեց խաղաղ ապստամբության՝ քաղաքացիական անհնազանդության, միջոցով հաղթանակի հասնելու համար։

Զենքը վայր դնելիս մենք հայտարարեցինք, որ քայլը ժողովրդինն է։

Երկու տարին չլրացած՝ մեր իմաստուն ու արժանապատիվ ժողովուրդը՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընկերների հմուտ առաջնորդությամբ ոգի առավ, միասնացավ, ոտքի կանգնեց, Քայլ արեց ու հրաշք հաղթանակով շահեց Քաղաքացիական Սարդարապատը։

Ուստի Սասնա Ծռերի որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։

Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռևանշի վտանգը ու չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից և ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության ու ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում»,- ասված է հայտարարության մեջ։

Վերջում նրանք իրենց բոլոր համակիրներին և աջակիցներին կոչ են արելհետևել այս տրամաբանությանը և ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրկան պայքարը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am