Նիկոլ Փաշինյանի հազն ու ձայնը բուժելու համար նրան է այցելել ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը։
Ֆրանսահայը բժիշկ Գևորգ Աբգարյանը մտադիր է վերադառնալ հայրենիք։ Այս տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` բժիշկի հետ նկար հրապարակելով։
«Ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանն, անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին, ներդրում է արել Հայաստանում և մտածում է հայրենադարձության մասին։
Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։ Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե Նիկոլն ասում է հայաստանյան բժշկությունը անզոր է իր հազի առաջ։ Գնա տեսնենք ֆրանսիական բժշկությունը ինչ կարող է անել»,– գրել է նա։
Աղբյուրը՝ armeniasputnik.am