Կարեն Կարապետյանը հավաքում է ճամպրուկը

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նրա գործունեության ընթացքում մի շարք մատակարարներ ընկել են դատարանի դռները իրենց իրավունքները վերականգնելու համար։

 ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ժա¬մանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հավաքում է իրերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տե¬ղեկությունների համաձայն՝ նա լքելու է պաշտոնը:

Թերթը հիշեցնում է, որ Կարապետյանը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունները սկսել է կատարել 2016 թվականի նոյեմբերի 28-ից:

«Սա այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ազատվեց պաշտոնից: Հիմա Կարապետյանը մեկուկես տարի բաժնի պետի պարտականություններն էր կատարում»,- նշված է հոդվածում:

Թերթը նկատում է, որ նրա գործունեության ընթացքում մի շարք մատակարարներ ընկել են դատարանի դռները իրենց իրավունքները վերականգնելու համար: