Երկու հարց կա, որ արդեն գտնվում է ԱԱԾ-ում. նախարար

«Երկու հարց կա, որ արդեն գտնվում է ԱԱԾ-ում»,-այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
«Այս պահի դրությամբ երկու դեպք է արձանագրված, որն ուղարկվել է ԱԱԾ։ Ինձ ուրիշ հարցեր տվեք»,- նշեց Հ. Ռոստոմյանը։

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան նախկին նախարարից թողած՝ Ռոստոմյանն ասաց, որ նախկին նախարարից լավ ժառանգություն է ստացել, իսկ հիմնական խնդիրները հակակարկտային և սեյսմիկ կայանների արդիականացումն է, որոնք մաքսիմալ արագ լուծումներ են պահանջում։

Խոսելով կադրային փոփոխությունների մասին՝ նախարարը նշեց.

«Կադրային փոփոխությունները երբեք ինքնանպատակ չեն եղել։ Մեր նպատակը հետևյալն է՝ եթե անձը բարի համբավ և աշխատելու ցանկություն ունի, բնականաբար մենք շարունանելու ենք համատեղ աշխատել»։

Աղբյուրը՝ henaran.am