Ոստիկանների թիվի կրճատում անշուշտ լինելու է. Վալերի Օսիպյանը՝ ոստիկանապետության մասին

Ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու նպատակով գործադիրում վարչապետի հետ քննարկում է եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Հնարավոր է՝ հունվարից բարձրացում լինի: Գործադիրում քննարկել ենք այն անձանց հետ, ովքեր լիազոր են»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Հայաստանը միշտ համարվել է ոստիկանապետություն, իսկ այս շրջանում էլ, երբ նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, հնարավո՞ր է, որ ծառայողների թիվը կրճատվի, Օսիպյանը հայտարարեց. «Թվի կրճատում, անշուշտ լինելու է, բայց դա պայմանավորված չէ նրանով, որ ոստիկանապետություն է եղել: Թիվը գաղտնի է, բայց նախկինում էլ ասվել է, որ կան եվրոպական զարգացած երկրներ, որտեղ ոստիկանների թիվը գերազանցում է»,- ասաց նա:

Օսիպյանը տեղեկացրեց, որ հատուկ հանձնաժողովը կորոշի՝ որքան կրճատումներ կլինեն: Նա նաեւ ասաց, որ առաջիկայում նախաձեռնությամբ են հանդես գալու, որ ոստիկանների թիվը գաղտնի չպահվի, իսկ զինտեխնիկան էլ կրճատվելու է:

Աղբյուրը՝ armtimes.com