Բժշկի վարկանիշը պետք է բարձրացվի ,մեզ հետ խոսում են ,կարծես եկել են շուկա ,”բազարներ “, մունաթ զունաթներ ,իսկ դու պետք է ժպտաս

Պոլիկլինիկաների աշխատողներից շատերը դեռ վախենում են խոսել ,խնդիրները բարձրաձայնել, կամ դեռ սովորեն տակից գործել ,ես միշտ եմ խոսել ու բարձրաձայնել ,որի համար արժանացել եմ հատուկ ու կենտրոնացված “համակրանքի”:
Շատ աշխատանք կա անելու ,գուցե շարքային բժշկի նկատառումները օգտակար լինեն :
1. Շատ պոլիկլինիկաներ գործում են նույն սխեմայով ՝ ✔️հդմ կտրոները իրենց հայեցողությամբ տպվում է կամ ոչ ,✔️հավաքում են լրացուցիչ գումարներ , կլինի դրա անունը ֆոնդ ,ձմեռվա հոսանքի փող ,գրքույկներ և այլն, ✔️թողնում է տնօրենը բժշկին գումար աշխատի ինչ -ինչ պատճառներով կամ հիշում օրենքը երբ ձեռքա տալիս կամ էլ դու ձեռք չես տալիս ,գործումա հետևյալը՝ վերցրու գումար ,կասսա մուծի , մուծումներդ ավելացրա , զանգեցին թեժ գիծ դու ես պատասխան տալիս ,չնայած որ անվճարա պոլիկլինիկայում ամեն ինչ , ✔️շատ բժիշկներ իրենք են իրենց կոմֆորտը ստեղծում , վերանորոգում են սենյակը , սենյակի համար անհրաժեշտ պարագաներ գնում ,սենյակի ծախսերը հոգում ,ու դա ոչ թե խրախուսվում է ,այլ դիտվում բա ինչ պետքա անեիր.
2. վերապատրաստումներ- ✔️գումար ես տալիս ուզում ես գիտելիք ստանաս , մեծամիտ աստղայինը տարած բժշկական մաֆիաների ներկայացուցիչներ ,իրենց թվում է գործը ձեռքից տարար,բան չեն սովորեցնում ,ձևական թուղթը վերցնում ես, ✔️ուզում ես աշխատանքի տեղավորվես հարցնում են Հայաստան ես վերապատրաստվել , թե արտերկիր ու մեծ մինուս եթե այստեղ, դե կներեք ես ընդամենը բժիշկ եմ ,ստեղ նորից հիշում ես քո աշխատավարձը ու սիրելով քո մասնագիտությունը ատում ես քո աշխատանքը :
3. անգրագետներ-✔️երբ բժիշկը ընդունվումա աշխատանքի ,ինչ որ մեկը ստուգու՞մա իրա գիտելիքները, ✔️էլ չեմ ասում որ ,եթե նորավարտ է պետք է օգնության դիմի ավելի փորձառու մասնագետի ու ստեղ առաջա գալիս մի ուրիշ խնդիր ,”պագոնավոր” նորավարտներ կամ “պագոնավոր” փորձառուներ ,ես երկու տիպի հետ էլ առնչվել եմ:
4. աշխատանք գտնել ✔️շատերը դիմանում են անարդար վերաբերմունքի , հասկանալով, որ աշխատանք գտնելը դժվար է , կարևորում են փորձը , ավարտած բուհը , վերապատրաստումը արտերկրում, ստացիոնարում աշխատելը ու էտ սաղ հոդսա ցնդում ,եթե լավ ծանոթ ես գտնում կամ կլորիկ գումար առաջարկում ,✔️ու կարծում եմ,եթե ոչ պետական բուհերը գործում են ,ուրեմն ունեն նույն իրավունքները :
5. բժշկի վարկանիշը պետք է բարձրացվի ,մեզ հետ խոսում են ,կարծես եկել են շուկա ,”բազարներ “, մունաթ զունաթներ ,իսկ դու պետք է ժպտաս:
Սա խնդիրների մի մասն է, մեծ հույս ունեմ ,որ ամեն բան կկարգավորվի ,ի վերջո ես պայքարել եմ արդար երկրում ապրելու համար ,մենք պայքարել ենք , որ վերականգնվի միմյանց հանդեպ հարգանքը , շատ բան պետք չէ ,զբաղվես քո սիրած գործով , գումար վաստակես ու էտ դեպքում քո ներքին դրական հոգևիճակը կփոխանցվի շրջապատիդ; երազում եմ միմյանց վարակենք միմիայն դրական լիցքերով:

facebook.com