Նախարարները գործուղման կմեկնեն էկոնոմ դասով. Փաշինյանի աշխատակազմի ղեկավար

Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։

Հայ նախարարները գործուղումների կմեկնեն էկոնոմ դասով։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Հենց այդպես է օրերս Աստանա մեկնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Բացի այդ, նա մենակ է մեկնել։ Այդպիսով, ուղևորության ծախսերը նվազագույն են եղել։

«Այսուհետև հենց այդպես կաշխատենք։ Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։ Ոչ ոք զբոսաշրջային նպատակներով չի մեկնի գործուղումների», — հայտարարեց նա։

Աղաջանյանն ավելացրեց` եթե փոխվարչապետն օգտվում է էկոնոմ դասից, ապա նախարարներն առավել ևս պետք է օգտվեն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am