«Եթե չհավանեն, հրաժարական կտամ». նախագահը համբուրգերներն է պատրաստել փոքրիկների համար

Արմեն և Նունե Սարգսյաններն այցելել են «Օրրան»` երեխաների տոնը շնորհավորելու և նրանց հետ միասին նշելու տոնական օրը։

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա է գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահը շնորհավորել է երեխաներին՝ տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Օրրանի» հիմնադիրներին և անձնակազմին՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքի համար:

«Երեխաների տոնը միայն հունիսի 1–ը չէ, այլ տարվա 365 օրը, որովհետև նրանք մեր սերն են, մեր կյանքն են և մեր ապագան»,–իր խոսքում ասել է Արմեն Սարգսյանը։

Նա ցավով ընդգծել է, որ այսօր 1–ին անգամ է «Օրրանում», բայց խոստացել է, որ սա վերջին այցը չի լինի, որովհետև շատ է լսել «Օրրանի» շնորհակալ գործի մասին։

Հետո նախագահն ու տիկին Սարգսյանը համբուրգերներն են պատրաստել փոքրիկների համար։ Նախագահը, վկայակոչելով կնոջն, ասել է, որ բացի ձվածեղից ոչինչ պատրաստել չգիտի և սա համբուրգեր պատրաստելու իր առաջին փորձն է, ապա խոստացել` եթե երեխաները չհավանեն, հրաժարական կտամ։

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը լսել են երեխաների կատարումները, նրանց հետ միասին կտրել տոնական տորթը: Տոնական միջոցառմանը, բացի «Օրրանի» սաներից, մասնակցել են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաները:

Արմեն և Նունե Սարգսյանները` «Օրրանում»Արմեն և Նունե Սարգսյանները` «Օրրանում»Արմեն և Նունե Սարգսյանները` «Օրրանում»Արմեն և Նունե Սարգսյանները` «Օրրանում»

Աղբյուրը՝ armeniasputnik.am